Հասարակություն 

Արքայազն Հարին եղբորը մեղադրել է իր ու իր կնոջ հարաբերությունները փչացնելու մեջ

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին ավագ եղբորը՝ գահաժառանգ արքայազն Ուիլյամին մեղադրել է իր և իր կնոջ՝ Մեգան Մարքլի հետ հարաբերությունները փչացնելու մեջ: Այս մասին հայտնում է The Sun-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

Պարբերականի զրուցակիցը, ով մանրամասներ չի հայտնել, նշել է, որ Հարին իրեն մեղավոր է զգում ժամանակին մորը պաշտպանել չկարողանալու համար, իսկ հիմա փորձում է պաշտպանել կնոջը. «Նա որևէ քննդատական խոսք կուլ չի տա կնոջ հասցեին: Նա այնքան զգացմունքային է, որ քննադատություն ու բացասական երանգ է տեսնում նույնիսկ այնպիսի բաների մեջ, որտեղ նման դրսևորում չկա»:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ թագավորական ընտանիքում հարաբերությունները խիստ սրվել են, ինչի արդյունքում Հարին որոշել է հեռանալ Քենսինգթոյան պալատից: Ավելի ուշ ընտանիքը հերքել էր այդ տեղեկությունները:

Նույն շարքից