Ֆրանսիայում այսօր կայանալիք Դեղին բաճկոններ անունը ստացած շարժման մասշտաբային ակցիայից առաջ 121 մարդ է ձերբակալվել: Այս մասին հայտնում է France Info պորտալը՝ հղում անելով իրավապահներին:
Ֆրանս Պրեսն իր հերթին հայտնում է, որ բերման է ենթարկվել 34 մարդ, նրանց մոտ դիմակներ ու մուրճեր են հայտնաբերվել:
Ֆրանսիայում նոյեմբերի 17-ից սկսված ակցիաներն ուղղված են բենզինի թանկացման դեմ: Ակցիաների ընթացքում զոհվել է 4 մարդ, կան հարյուրավոր վիրավորներ: