Միջազգային Քաղաքականություն 

Լոնդոնը կազմել է ռուսաստանցի օլիգարխների ցանկը, որոնց վրա ճնշումը մեծանալու է

analitik.am

Մեծ Բրիտանիան մտադիր է մեծացնել ճնշումն այն ռուսաստանցի օլիգարխների վրա, որոնց համարում է Կրեմլի մտերիմ: Այս մասին հայտնում է The Daily Telegraph-ը: Ցուցակում հայտնվել են Ռոման Աբրամովիչը, Ալիշեր Ուսմանովը, Օլեգ Դերիպասկան, Բորիս և Արկադի Ռոտենբերգները:

Պարբերականը գրում է, որ ցուցակը փոխանցվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին, ով հաստատել է այն: Հիմա Լոնդոնը մտադիր է փաստաթուղթը փոխանցել հատուկ ծառայություններին և դաշնակից երկրներին:

Հնարավոր պատժամիջոցների արդյունքում վերոնշյալ քաղաքացիները կարող են զրկվել Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում ազատ տեղաշարժի կամ գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից: Սա բրիտանական իշխանությունների պատասխանն է Սկրիպալի թունավորմանը:

 

Նույն շարքից