Ռազմական Հասարակություն 

Սու-25-ի թռիչքն օրվա առաջին թռիչքն է եղել. Արծրուն Հովհաննիսյան

Քննություն կա: Ցանկացած ավիացիոն միջադեպ, անկախ քրեական գործից, ունի մասնագիտական քննության հանձնաժողով: Մասնագիտական քննությունը կավարտվի, բոլորը կիմանան, եկեք չշտապենք, սպասենք: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ խոսելով դեկտեմբերի 4-ին երկու օդաչուի կյանք խլած ավիավթարի պատճառների մասին:

Անդրադառնալով զոհված օդաչուներին, Հովհաննիսյանը նշել է, որ նրանք իրար հետ շատ են թռիչքներ իրականացրել, Արմեն Բաբայանը եղել է մեծ թվով օդաչուների ինստրուկտորը:

Հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ միասին աշխատելու խնդիր եղած լինի, Հովհաննիսյանը բացառեց. «Ես քննությանը կարող եմ ընդհանրապես չսպասել ու բացառել ինչ-որ անձնային խնդիրները»:

Թռիչքը եղել է ուսումնավարժական, օրվա առաջին թռիչքը, որը երբեմն անվանվում է հետախուզական թռիչք:

Նույն շարքից