Փարիզում «Դեղին բաճկոններ» շարժման բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվածների թիվը հասել է 481-ի: Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպը: Ավելի վաղ հայտնվում էր մոտ 350 ձերբակալվածի մասին:
Նոյեմբերի 17-ից մեկնարկած ակցիաների ընթացքում զոհվել է 4 մարդ, կան հարյուրավոր վիրավորներ: Ակցիաների պատճառը բենզինի գինն էր, սակայն ավելի ուշ ցուցարարները սկսեցին պահանջել նաև կառավարության հրաժարականը: