Հասարակություն Բարի օր 

Մենք չպետք է հանդուրժենք որևէ տիպի ճնշում ԶԼՄ-ների և լրագրողների նկատմամբ. Անի Հովհաննիսյան

Analitik.am-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր  Անի Հովհաննիսյանն իր ՖԲ էջում գրում է.

Քննադատում եմ News.am-ի նկատմամբ դրսևորած իրավապահ մարմինների ոչ իրավաչափ գործողությունները,որոնք, ըստ հասանելի տեղեկությունների, կարող են դիտվել նվազագույնը որպես ԶԼՄ-ի նկատմամբ ճնշման փորձ: Հուսամ՝ ոստիկանությունը բացատրություն կտա այսօր ԶԼՄ խմբագրությունում արված գործողությունների մասով: Ես՝ որպես Analitik.am-ի գլխավոր խմբագիր և հետապնդումների ճանապարհով անցած անձ իմ անվերապահ աջակցությունն եմ հայտնում ԶԼՄ-ին: Յուրաքանչյուր նման գործողություն պահելու եմ ուշադրության կենտրոնում և հետևելու դեպքերի ընթացքին, Հայաստանը ժողովրդավարական պետություն է, և մենք չպետք է հանդուրժենք որևէ տիպի ճնշում ԶԼՄ-ների և լրագրողների նկատմամբ՝ նույնիսկ այն դեպքում, երբ այդ ԶԼՄ-ները լուսաբանում են մեր տեսակետին հակադիր կարծիքներ:

Նույն շարքից