ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր իր ընտրությունը կատարել է հանուն ավելի լավ Հայաստանի:
Լրագրողների հետ զրույցում Օսիպյանը հայտնեց, որ օրենքով նախպատեսված կարգով բոլոր միջոցառումները ձեռնարկվել են. «Համեմատական կարգով ասեմ, որ նախադեպ չունեցող քարոզարշավ է տեղի ունեցել: Որևէ արտառոց դեպք տեղի չի ունեցել»:
ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: