Ես չգիտեմ, թե ինչու «News.am»-ն այդպիսի աղմուկ բարձրացրեց, այնտեղ բարձրացնելու աղմուկ չկա, իսկ ոստիկանության լրատվականն արդեն պարզաբանում տարածել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են ոստիկանները գնացել նշյալ լրատվամիջոցի խմբագրություն և հավելելով, որ նյութերի գրության շրջանակներում պետք է տեղեկացվեր իրենց և ոստիկանության ծառայողն այցելել է իրենց օրինակը փոխանցելու համար. «Ինչու չի կարելի՞ այցելել: Մենք կարող ենք ձեր խմբագրություն էլ այցելել»:
Օսիպյանի խոսքերով, որևէ խնդիր չկա ծառայողական քննություն սկսելու համար, որևէ միջադեպ չի եղել. «Այցելելու նպատակը եղել է այն, որ լրատվամիջոցը հրապարակում է արել և դատախազության կողմից հանձնարարական է եղել այդ հաղորդակցության հետ կապված: Ոստիկանն այցելել է, գրություն է ներկայացրել, որպեսզի նրանք հետագայում այդ գրության շրջանակներում պատասխանեն»։