Գլխավոր Իրավական 

Վալերիյ Օսիպյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման և Նարեկ Սարգսյանի ձերբակալման մասին

analitik.am

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, խոսելով Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի հայտնաբերման մասին, հիշեցրեց, որ դեռ ամիսներ առաջ, երբ ինքն ասում էր, որ հայտնաբերելու են, Նարեկ Սարգսյանը եղել է իրենց տեսադաշտում. «Ոմանք կարծում էին, որ ես անուշ հայտարարություններ եմ անում: Բայց փաստը մնում է փաստ, որ նա հայտնաբերվեց: Ես կարող եմ ասել, որ լավ համագործակցություն է տեղի ունեցել մեր գործընկերների հետ, ինչը տվեց արդյունք: Նարեկ Սարգսյանը դեռ Հայաստան չի տեղափոխվել, համապատասխան աշխատանքներն ընթացքի մեջ են, հավաքվում են անհրաժեշտ փաստաթղթերը։ Կարևորը, որ նա ձերբակալված է»:

Օսիպյանը խոսեց նաև Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին՝ հայտարարելով, որ օրենքի առաջ բոլորը հավասար են. «ՀՀ-ում արդարադատությունն իրականացնում է դատական համակարգը, և հենց նրանք պետք է որոշեն՝ մեղավոր է նա, թե՝ ոչ»:

Նույն շարքից