Հայաստան Քաղաքական 

Երեկոյան ամեն ինչ պարզ կլինի. Լուսինե Հարոյան

Վերջին տասնամյակների ընթացքում բացառիկ շանս կա արդար ու թափանցիկ ընտրությունների համար: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ազգային առաջընթաց» կուսակցության առաջին համար Լուսինե Հարոյանը:

Հարոյանը չցանկացավ խոսել այն մասին, թե ինչ հույսեր ունի ընտրությունների արդյունքների մասով՝ նշելով միայն, որ քաղաքացիները, ովքեր հասցրել են ծանոթանալ իրենց ծրագրերին, ձայն կտան հենց իրենց, իսկ թե ինչ կլինի  դրանից հետո, երեկոյան պարզ կլինի:

Խորհրդարանում հայտնվելու համար պայքարող Հարոյանը հույս հայտնեց, որ իրենք կարողացել են օգտագործել բոլոր հարթակները և այս կարճ ժամանակահատվածում քաղաքացուն հասցնել իրենց խոսքը:

 

Նույն շարքից