Ոստիկանապետը չէ, որ պետք է ասի, թե ինչպիսին է եղել քարոզարշավը, դա իր պարտականությունների մեջ ընդհանրապես չի մտնում, և մեր պատկերացրած Հայաստանում ոստիկանապետերը պետք է զերծ մնան քաղաքական մեկնաբանություններ կատարելուց և քաղաքականության մեջ մտնելուց: Սա անցումային վիճակ է, հույս ունեմ, որ շուտով այլևս նման երևույթների ականատես չենք լինի: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սասնա ծռեր կուսակցության առաջին համար Վարուժան Ավետիսյանը:
Ավելի վաղ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հայտարարել էր, որ Հայաստանում տեղի է ունեցել աննախադեպ քարոզարշավ:
Ինչ վերաբերում է հարցին, թե կային արդյո՞ք հավասար պայմաններ բոլոր ուժերի համար, Ավետիսյանը հայտարարել է, որ անցումային ժամանակաշրջան է, իրենց ուզած հավասարությունը չէր կարող լինել, բայց այս ընտրությունը միջանկյալ փուլ է, որը կտանի ազատ, անկախ, արդար, թափանցիկ ընտրություններ: