Քաղաքական գլխավոր 

Արմեն Սարգսյանը չպատասխանեց Քոչարյանին վերաբերող հարցին

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, խորհրդարանական ընտրություններին քվեարկությունից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորեց ՀՀ բոլոր քաղաքացիներին այսօրվա առթիվ. «Ժողովուրդն իր կամքը պետք է արտահայտի, սա ժողովրդի կարևորագույն իրավունքն է: Ես հույս ունեմ, որ մեզանից յուրաքանչյուրն իր տոնը կնշի պարտականությունը կատարելով՝ ընտրատեղամաս գնալով, ազատ ու անկաշկանդ ընտրություն կատարելով՝ անկախ նրանից, թե ում է ձայնը տալու: Ես հույս ունեմ, որ այս ընտրությունները կլինեն ազատ ու անկախ, ապագայի համար, որովհետև յուրաքանչյուր ընտրող պետք է մտածի իր երեխայի, իր ընտանիքի ապագայի մասին, և նաև այն պատասխանատվության մասին, որն ինքը կրում է, իսկ պատասխանատվություն մեր երկրի համար կրում են բոլորը՝ յուրաքանչյուր քաղաքացի, սա այդ պատասխանատվությունը ցուցադրելու պահն է»:

Արմեն Սարգսյանին հարց ուղղեցին նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին, սակայն նա չցանկացավ պատասխանել այդ հարցին:

Նույն շարքից