Քաղաքական 

Մենք երբեք ընտրակաշառք չենք բաժանել ու չենք բաժանելու. Գագիկ Ծառուկյան

Այս ընտրությունները բոլոր առումներով տարբերվում են նախորդներից: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ առաջին համար, կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

ԲՀԿ նախագահը նշել է, որ վարչական ռեսուրս չի կիրառվել:

Հարցին, թե ինքը համամիտ է արդյո՞ք այն տոկոսների հետ, որոնք ներկայացնում են տարբեր փորձագետներ, Ծառուկյանը հայտնել է, որ համամիտ կլինի ընտրություններից հետո համապատասխան արդյունքները տեսնելուց հետո. «Այսօր մարդիկ քնած տեղը չեն կարող որոշումներ կայացնել»:

Ծառուկայնը նշեց, որ Հ1-ի եթերում տեղի ունեցած դեբատից գոհ չէ. «Ամբողջ աշխարհն այդ օրը սպասում էր, որ կուսակցության ղեկավարները ներկայացնեն իրենց ծրագրերը, ոչ թե գեղեցիկ խոսքեր ասեն: Ճոխ խոսել բոլորն էլ կարող են, բայց պետք էր կետ առ կետ ասել, թե ինչ է արվելու: Միայն մեկը մեկի վրա փորձեց ցեխ շպրտել ու մեկը մյուսի հաշվին դիվիդենտներ շահել»:

ԲՀԿ առաջնորդը վստահեցրեց, որ իր կուսակցությունն ընտրություններում երբեք կաշառք չի բաժանել, չի էլ բաժանելու: Որպես օրինակ Ծառուկյանը խոսեց Երևանի ավագանու ընտրությունների մասին՝ նշելով, որ բազմաթիվ ստուգումներ են կատարվել տարբեր ահազանգերի վերաբերյալ, սակայն որևէ բան չի հաստատվել: ԲՀԿ նախագահը դրա համար կարծում է, որ կեղծ ահազանգերի հեղինակները պետք է պատասխանատվության ենթարկվեն. «Երբեք կաշառք չենք բաժանել ու չի լինելու»։

Նույն շարքից