Հասարակություն 

Տեղի է ունեցել «Ուժեղ երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով վարժանքը

Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ դեկտեմբերի 7-ին INSARAG-ի արտաքին որակավորում անցած Հայկական քաղաքային որոնողափրկարարական և ներքին որակավորում անցած Շիրակի քաղաքային որոնողափրկարարական թիմերի ուժերով Գյումրիում անցկացվեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն` Ուժեղ երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով:

Ուսումնավարժության ընթացքում իրականացվել է վրանային ավանի ծավալում, ինչպես նաև տարբեր փրկարարական աշխատանքների էլեմենտներ:

Ցուցադրական վարժանքը ղեկավարում էր ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը:

Միջոցառմանը ներկա էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, նրան ուղեկցում էին ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը, Փրկարար ծառայության գնդապետ Արտակ Նահապետյանը, ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ներկայացուցիչներ տարբեր միջազգային կազմակերպություններից:

Նույն շարքից