Հասարակություն 

Այնպես չէ, որ Արմեն Ավետիսյանն իր սիրուն աչքերի համար նվիրեց այդ գույքը. Արթուր Վանեցյան

Արմեն Ավետիսյանի «Գոլդեն Փելես» հյուրանոցը ոչ օրինական ճանապարհով ձեռք բերված գույք է: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով հարցին, որ Ավետիսյանը ցանկանում է այն վերադարձնել պետությանը:

Հարցին, թե ինչ ընթացակարգով է դա տեղի ունենալու, ԱԱԾ տնօրենը նշել է, որ Քրեական օրենսգրքում համապատասխան հոդված կա, եթե պետությանը հասցվում է տնտեսական վնաս, այն վերականգնվելու դեպքում գործը կարճվում է. «Այնպես չէ, որ Արմեն Ավետիսյանն իր սիրուն աչքերի համար նվիրեց այդ գույքը»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ որոշակի գույք պատրաստ է պետությանը վերադարձնել նաև գենելար Մանվել Գրիգորյանը:

Նույն շարքից