Ընտրություններից հետո կուզենամ տեսնել ուժեղ, խելացի Հայաստան, որտեղ ամեն ընտանիք իր երեխայի արժանապատիվ ապագայի համար կունենա բոլոր երաշխիքները, որտեղ չկա յուրայինների և ախոյանների բաժանում, որտեղ բաժանարար գծեր չեն լինի, որտեղ իմ թոռները կկարողանան հիշել իրենց անցյալը, հայ կմնան, քրիստոնեա կլինեն: Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը:
Աշոտյանը նշեց, որ առավոտվանից ՀՀԿ շտաբը տարբեր ահազանգեր ստանում է, որոնք վերաբերում են ընտրատեղամասերի ոչ ժամանակին բացվելուն և այլ տեխնիկական խնդիրներին, քաղաքական ահազանգ այս պահին չկա:
Հարցին, թե ի՞նչ է լինելու Հանրապետականի հետ, եթե անցողիկ շեմը չհաղթահարվի, ՀՀԿ-ականն առաջարկեց համբերել մինչև ընտրությունների արդյունքները. «Ես շատ լավատես եմ: Մենք կլինենք խորհրդարանական ուժ»: