Քաղաքական 

Հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության․ Արա Բաբլոյան

Հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության, և մեր ժողովրդի բարեկեցության։ Այսօր՝ դեկտեմբերի 9-ին խորհրդարանական ընտրություններին քվեարկելուց հետո, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը՝ հավելելով, որ հիմնական նպատակը պետք է լինի Հայաստանի և Արցախի անվտանգության հարցը, ապահովումը․ «Միևնույն ժամանակ մեր ջանքերը պետք է ներդնենք տնտեսության զարգացմանը, մեր բնակչության բարեկեցությանը, բարելավվմանը։ Իհարկե այն ժողովրդավարությունը, ինչը որ մենք այս պահին ունենք, էլ ավելի զարգացմանն ու ամրապնդմանը՝ այսինքն այն ամեն արժեքներին, որի համար մինչև հիմա պայքարել ենք»։

Նույն շարքից