Հայաստան Քաղաքական 

«Ծառուկյանի Գևորգն» այս անգամ է՞լ է աշխատել Էդմոն Մարուքյանի համար

Մենք այսօր երկրորը լինելու տրամադրությամբ չենք, մենք այսօր երկրորդն ենք: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ, կուսակցության առաջին համար Էդմոն Մարուքյանը, ով քարոզարշավի ժամանակ հայտարարում էր, որ խորհրդարանում լինելու են երկրորդ քաղաքական ուժը:

Մարուքյանի խոսքերով, իրենք ունեն մի շարք մտահոգիչ տեղեկություններ, որոնք օպերատիվ կերպով փոխանակում են ոստիկանության հետ. «Բնականաբար չեմ կարող անուններ տալ, որովհետև դա հահաքարոզչության մաս կլինի: Ուղերձս քաղաքացիներին հետևյալն է, որ այսօր հնի ու նորի կռվի ավարտն է, կոչ եմ անում գնալ ընտրատեղամասեր, հանկարծ չհանգսանալ՝ մտածելով, թե ամեն ինչ ավարտված է: Այսօր է ամեն ինչ ավարտվելու, քաղաքացիները մինչև 20:00-ն ժամանակ ունեն: Իսկ ոստիկաններին կոչ եմ անում բոլոր մտահոգիչ տեղեկությունները ստանալուց հետո համապատասխան միջոցներ ձեռնարկել, որովհետև այսօրվա ընտրությունների թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանություններն են և իրավապահ մարմինները: Ես հույս ունեմ, որ նախկինում եղած բոլոր արատավոր երևույթները համապատասխան ձևով կհայտնաբերվեն»:

Մարուքյանը նշեց, որ ինքն այսօր քվեարկել է Հայաստանի այն ներկայի համար, որը սկսվել է և այն ապագայի համար, ինչի մասին խոսել են քարոզարշավի ժամանակ:

ԼՀԿ առաջին համարը կարծում է, որ քաղաքացիների մեծ ակտիվություն կլինի. «Առանց ակտիվության անհնար է լուսավորել Հայաստանը»:

Ինչ վերաբերում է Գևորգին (Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի բանավեճի ժամանակ ԲՀԿ առաջնորդը ԼՀԿ նախագահին հիշեցրեց ոմն Գևորգի մասին, ով, ինչպես հետո պարզվեց մարզիկ է), Մարուքյանն ժպիտով ասաց, որ նա այն ժամանակ էլ թամամ չի աշխատել. «Այս անգամ հազարավոր Գևորգներ ու այլ քաղաքացիներ են աշխատել, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել մեզ»:

 

Նույն շարքից