Հասարակություն 

Ֆրանսիայում ձերբակալվածների թիվն անցել է 1200-ը

Ֆրանսիայում «Դեղին բաճկոնների» ակցիայի ժամանակ ձերբակալվածների թիվը հասել է 1220-ի: Այս մասին հայտնում է BFMTV-ն՝ հղում անելով երկրի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաներին, ում տեղեկություններով, ակցիային մասնակցող քաղաքացիների թիվը հասնում է 25 հազարի:

Ինչ վերաբերում է մասնավորապես Փարիզին, ապա այստեղ ձերբակալվել է 1082 մարդ:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում բողոքի ակցիները մեկնարկել են նոյեմբերի 17-ից: Ակցիայի մասնակիցները նախ բողոքում եին բենզինի թանկացման դեմ, սակայն ավելի ուշ նրանք սկսեցին պահանջել նաև կառավարության հրաժարականը:

 

Նույն շարքից