Ինձ աբովյանցիներն են ստիպել, որ պատգամավորության թեկնածու լինել, դրա համար մասնակցում եմ: Ազատության հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է որոշել հայտնվել խորհրդարանում:
Բաբայանը նշեց, որ ինքը ծնվել ու մեծացել է Աբովյանում, իրեն բոլորը ճանաչում են, խնդրեցին, որ մասնակցի, ինքն էլ չի մերժել:
Ինչ վերաբերում է իր գործին, Բաբայանը նշեց, որ քննությունն ընթանում է, թե ապացուցվի, որ մեղավոր է, ինքը պատրաստ է մանդատ ունենալու դեպքում այն վայր դնել, այսինքն մանդատն իրեն պետք չէ անձեռնմխելի լինելու համար:
Բաբայանը պատրաստվում է խորհրդարանում հայտնվելու դեպքում ակտիվ պատգամավոր լինել, բարձրացնել աբովյանցիների խնդիրները և փորձելու է լուծում գտնել դրանց համար: