Հասարակություն 

Սա ժամանակավոր` ճգնաժամային պառլամենտ է լինելու. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր  ՖԲ էջում գրում է.

Ընտրություններից դեռևս մի քանի շաբաթ առաջ մի քանի անգամ ասել եմ, որ ինձ հիմնականում հետաքրքրում է մասնակիցների քանակը: Հիմա էլ եմ այդ կարծիքին:

Ինչու: Քաղաքական համակարգը փլուզված է և մարդիկ առհասարակ կուսակցություններին չեն վստահում, այդ թվում նաև ՔՊ-ին: Մարդիկ քվեարկելու են ընդամենը Նիկոլի ցուցակի օգտին` ով որ քվեարկի: Մի հսկա զանգված չի մասնակցելու ընտրություններին ու դա հիմնականում գիտակցված քայլ է: Նիկոլի վարկանիշի անկման դեպքում անիմաստ է դառնում Նիկոլի ցուցակով կազմված խորհրդարանը: Սա ժամանակավոր` ճգնաժամային պառլամենտ է լինելու: Չմասնակցողների համար այս խորհրդարանը լեգիտիմ չի և դրա համար է կարևոր չմասնակցողների տոկոսը: Դա իր դերը հետագայում կատարելու է:

Նույն շարքից