Հայաստան Քաղաքական Բարի օր 

Լրագրողներն են Ռոբերտ Քոչարյանին մեղավոր նշանակել. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր  լրագրողների հետ  զրույցի ժամանակ հայտարարեց, որ լրագրողներն են Ռոբերտ Քոչարյանին մեղավոր նշանակել: Լրագրողի այն հարցին, որ գաղտնի խոսակցությանը հղում տալով է Քոչարյանը հայտարարում, որ Նիկոլ Փաշինյանն իրեն մեղավոր է նշանակել, Փաշինյանն ասաց. «Ես ձեզ մի առաջարկություն եմ անում՝ եկեք 2008 թվականից հետո ամբողջ մամուլը, այ էս ներկա բոլոր լրատվամիջոցները մոնիտորինգ անենք և տեսնենք , թե քանի կիլոմետր հոդված է գրվել Ռոբերտ Քոչարյանի մեղավորության մասին:Դուք եք նշանակել Ռոբերտ Քոչարյանին մեղավոր, դուք»:

Նույն շարքից