Հասարակություն 

Ժամը 20:30-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 89 ահազանգ․ ՄԻՊ

Աշխատանքային խմբերի թեժ-գիծ հեռախոսահամարներին ժամը 20:30-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 89 ահազանգ:

✅Ահազանգերը վերաբերել են ոչ միայն ընտրատեղամասի մատչելիությանը և կահավորմանը, տեխնիկական սարքավորումների անսարքությանը, հաշվառման վայրից տարբերվող վայրում ընտրելու հնարավորությանը, այլ նաև գաղտնի քվեարկության իրավունքի իրացմանը, ընտրատեղամասում և դրան հարակից տարածքներում կուտակումներին, առանց նախապես ծանուցելու ընտրական տեղամասի վայրի փոփոխությանը, դեսպանատուն կամ այլ հիմնարկ ՀՀ անձնագրի հանձնման պատճառով քվեարկությանը մասնակցելու անհնարինությանը:

✅Պարբերաբար ահազանգեր են գրանցվել տեղամասային կենտրոններ ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող կամ քվեարկության օրն ընտրողների ցուցակում չընդգրկված անձանց ընտրական իրավունքի իրացմանը վերաբերող հարցերը:

Նույն շարքից