Հասարակություն 

Սպիտակում լույս չկա. Հսկողությունն ուժեղացվել է

Ոստիկանությունն անդրադարձել է իրավապաշտպան Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան էջում արված հայտարարությանը, ըստ որի՝ ինքը Սպիտակ քաղաքում է, և քաղաքի լույսերն անջատված են։

Նշվածի վերաբերյալ ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանապետի հրամանով անմիջապես Սպիտակ քաղաքում ուժեղացվել է հսկողությունը, և բոլոր ընտրատեղամասերի մոտ ոստիկաններ են հերթապահում:

Ավելի ուշ Սաքունցը տեղեկացրել է, որ ժամը 20։28 րոպեին արդեն լույսերը միացված են եղել։ «Անջատված տեղամասերում՝ 22/21, 22/25, 22/20 դիտորդները խախտումներ չեն արձանագրել այս առումով»,-գրել է նա:

Նույն շարքից