Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Էլեկտրոնային քվեարկության արդյունքներով «Իմ քայլը» հավաքել է աննախադեպ թվով ձայներ

analitik.am

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ արտահերթ նիստում ամփոփեց էլեկտրոնային քվեարկության արդյունքները։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց արձանագրության տվյալները՝ ընտրողների թիվը՝ 729, քվեարկության մասնակիցները՝ 504, անվավեր՝ 39։

«Հարկ է նկատել, որ էլեկտրոնային եղանակով քվեարկում են միայն կուսակցությունների օգտին»,- ասաց Տ.Մուկուչյանը։

Ըստ այդմ՝ նախնական արդյունքներով էլեկտրոնային եղանակով ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

ՀՀԿ - 9

«Քաղաքացու որոշում» կուսակցություն - 3

ՀՅԴ - 11

«Իմ քայլը» դաշինք - 393

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն - 25

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն - 4

«Ազգային առաջընթաց» կուսակցություն - 0

«Մենք դաշինք» - 0

ՕԵԿ - 1

«Սասնա Ծռեր» կուսակցություն - 6

ԲՀԿ - 13

Տիգրան Մուկուչյանը նաև նշեց, որ գիշերը ժամը 12։00-ին ԿԸՀ-ն կամփոփի ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները։

Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքի համաձայն, էլեկտրոնային եղանակով քվեարկում են արտերկրում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները, օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողների, ինչպես նաև ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձանց արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների` ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցները, ինչպես նաև նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները:

Նույն շարքից