Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Ըստ նախնական արդյունքների՝ «Իմ քայլը» դաշինքը հավաքել է ձայների 61,69 տոկոսը

analitik.am

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսել է հրապարակել արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին արդյունքները։

Այս պահի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 0,22 տոկոսը։ Ըստ այդմ՝ 61,69 տոկոսով (1778 ձայն) առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է։ Երկրորդ տեղում ձայների 14 տոոսով (402 ձայն) «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, իսկ երրորդում՝  Հայ Հեղափոխական Դաշնակցությունը՝ ձայների 9,3 տոկոսով (267 ձայն)։ Չորրորդ հորիզոնականում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է ձայների 5,4 տոկոսով (155)։ Հաջորդում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ ձայների 4,74 տոկոսով (136 ձայն)։

Նույն շարքից