Հայաստան Քաղաքականություն 

Ես մտահոգ եմ, որ ՀՀԿ-ն 1-2 տոկոս ձայն է հավաքել. Դավիթ Սանասարյան

analitik.am

Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ մտահոգված է, որ ՀՀԿ-ն 1-2 տոկոս ձայն է հավաքել: Լրագրողի այն հարցին, որ պայքարում են, որպեսզի ՀՀԿ-ն չմտնի խորհրդարան, Սանասարյանն ասաց. «Բնական է, որ ռեակցիներն այդպիսին պետք է լինեն: Սա մի ուժ է, որ տարիներ շարունակ Հայաստանն անդունդ է գլորել, բնական է, որ այդ ուժը, եթե ստանում է 1-2 տոկոս, մտահոգիչ է»: Նա նշեց, որ ՀՀԿ-ի օգտին քվեարկում են մարդիկ, ովքեր ձիուց վայր են ընկել: Լրագրողի այն հարցին, թե արդյոք այդքան շատ ձիուց վայր ընկլած մարդիկ կան, Սանասարյանն ասաց. «Էտ մարդիկ, էնտեղ ռեյտինգայիններ կոնկրետ կան, որ կոնկրետ աշխատանք են տարել»:

Սանասարյանը նաև նշեց, որ ՀՀԿ-ին ժողովուրդն ընկալում է որպես ներքին թշնամի՝ ընդգծելով, որ իրենք ՀՀԿ-ի կարիքը չունեն:

 

Նույն շարքից