Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Մենք միշտ ասում էինք, որ եթե օրինական ընտրություններ լինեն ՀՀԿ-ն չի հաղթահարի անցողիկ շեմը. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Շատ լրագրողներ ընտրությունների ընթացքը որակել էին որպես ձանձրալի և կարծում եմ՝ դա լավագույն գնահատականն է: Նման հայտարարություն արեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ  Փաշինյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ: Նա նշեց, որ այս ընտրություններին ընտրողներին ոչ թե բերման են ենթարկել, այլ մարդիկ իրենց կամքով գնացել են ընտրությունների. «Մարդիկ ինտրիգ չեն  տեսնում այս ընտրություններին: Տեսնում են, որ բոլորը քվեարկում են Իմ քայլը դաշինքի օգտին, եղանակն էլ մի փոքր լավը չի, ասում է՝ լավ է, գնամ, ի՞նչ անեմ»:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, Փաշինյանն ասաց, որ միշտ ասել են, որ եթե լինեն օրինական ընտրություններ, ապա ՀՀԿ-ն կամ չի հաղթահարի անցողիկ շեմը կամ էլ կհաղթահարի այն դժվարությամբ. «Էն, ինչ ասում էինք 18 տարի, էսօր իրականությունը դա ապացուցեց, էսօր ի վերջո եկեք չմոռանանք, որ գյուղապետերի և համայնքապետերի 80 տոկոսը ՀՀԿ ներկայացուցիչներ են, պետական կառավարման համակարգի շատ մեծ մասը ՀՀԿ ներկայացուցիչներ են և դրանով ամեն ինչ ասված է: Մենք այդ մարդկանց բան չենք արել, կադրային ջարդի չենք ենթարկել, հետապնդումների չենք ենթարկել, ահա և ամբողջ պատկերը»:

Նույն շարքից