Բարի օր Իրավական 

Արաբկիր վարչական շրջանի քվեաթերթիկները չեն մուտքագրվում.ՀՀԿ-ի 3000 ձայն չի հաշվարկվել. Տեսանյութ

analitik.am

Analitik.am-ին հայտնեցին, որ Արաբկիր վարչական շրջանի ընտրատեղամասերի ձայները չեն մուտքագրվում ԿԸՀ համակարգ: Այս տեսանյութում հստակ երևում են քվեաթերթիկներով լի քվեատուփերը, որոնք գտնվում են Արաբկիր վարչական շրջանի թաղապետարանում:

ՀՀԿ-ից էլ մեզ հայտնեցին, որ Արաբկիր վարչական շրջանում վստահված անձանց կողմից հաշվարկված ՀՀԿ-ի օգտին քվեարկած մոտ  3000 քվեաթերթիկ չի հաշվարկվել:

Նշենք, որ արդեն սոցցանցերում հայտնվել են գրառումներ այն մասին, որ ձայների հաշվարկը լայվ տարբերակով  դադարեցվել է այն պահին, երբ ՀՀԿ-ն հասել է անցողիկ 5 տոկոսի շեմին:

Նույն շարքից