Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Խորհրդարանական ընտրությունների կոպիտ խախտումները. «Ականատես» դիտորդական առաքելություն 

analitik.am

Քվեարկության և փակման գործընթացներն ամբողջ հանրապետությունում, ընդհանուր առմամբ, անցել են խաղաղ և եղել են օրենքին համահունչ։ Դիտորդների դիտարկումների համաձայն, տեղամասային հանձնաժողովի անդամները մեծ մասամբ հետևել են քվեարկության համար նախատեսված ընթացակարգերին։ Տեղ են գտել քիչ թվով լուրջ խախտումներ և միջադեպեր։

Քվեարկության գործընթացում նկատվել են ընտրական տեղամասերի ներսում գտնվելու իրավասություն անձանց իրավունքի խոչընդոտման դեպքեր տեղամասերի 2.67%-ում (1-ից ավել դեպք)։ Ընտրատեղամասային հանձնաժողովները հիմնականում գրանցել են դիտորդների կողմից նկատված խախտումները տեղամասային գրանցամատյաններում, սակայն տեղամասերի 5.67%-ում եղել է մեկից ավել դեպք, երբ գրանցամատյանում չի գրանցել։ 17% տեղամասերում ընտրողների անվան դիմաց եղել է այլ անձի ստորագրություն (1-3 դեպք): 1.33%-ում ստորագրություն լինելու պատճառով չի թույլատրվել քվեարկել 1-3 դեպքում։

Տեղամասերում ընտրողների նույնականացման հետ կապված լուրջ խնդիրներ չեն արձանագրվել։ Տեղամասերի 24.3%-ում որոշ ընտրողների անուններ գրանցված չեն եղել սարքավորումներում՝ (1-3 չգրանցման դեպք), 4.33%-ում նկատվել է 4-10 չգրանցման դեպք, և 1%-ում 11-ից ավել չգրանցման դեպք։

Առանց պատշաճ նույնականացման փաստաթղթերի քվեարկություն չի նկատվել:

Քվեարկության գաղտնիությունը հիմնականում հարգվել է, և 3.33%-ում եղել է միտումնավոր խախտում։ Տեղամասերի 21.67%-ում նկատվել է բաց քվեարկության 1-3 դեպք, 7.33%-ում՝ 4-10 դեպք, և 1.67%-ում՝ 11-ից ավել դեպք։ Ընտանիքով քվեարկելը շարունակում է տարածված պրակտիկա լինել։ Տեղամասերի 24.33%-ում դիտվել է 1-3, 10%-ում՝ 4-10 և 4%-ում՝ 11 կամ ավել ընտանիքով քվեարկության դեպքեր։

Ուղղորդված քվեարկություն դիտարկվել է տեղամասերի 6%-ում՝  (1-10 դեպք):

Ընտրողին օգնություն ցուցաբերելու պատշաճ ընթացակարգի խախտումներ արձանագրվել են տեղամասերի 6%-ում (1-ից ավել)։

Տեղամասերի 2%-ը փակվել է ժամանակից շուտ, 94%-ը փակվել է ժամանակին, իսկ 4%-ը՝ 20:01-20:15-ին։

Կոպիտ խախտումներ

Նախկինում ոչ էական խախտումների մասին տեղեկացնելու փոխարեն «Ականատեսը» ներկայացնում է այն դեպքերը, որոնք հնարավոր է լուրջ ազդեցություն ունենան ընտրական գործընթացի վրա։ «Ականատեսը» ստացել է 63 հաղորդում քվեարկության գործընթացներին առնչվող կարևոր միջադեպերի մասին, որոնք ներկայացված են ստորև․

«Ականատես» դիտորդական առաքելություն

Նույն շարքից