Հասարակություն 

Սաուդյան Արաբիան հրաժարվել է Խաշոգջիի գործում մեղադրյալին հանձնել Թուրքիային

analitik.am

Սաուդյան Արաբիան հրաժարվել է Թուրքիային հանձնել նրան, ով մեղադրվում է լրագրող Ջամալ խաշոգջիի սպանության մեջ: Այս մասին հայտարարել է երկրի ԱԳ նախարար Ադել ալ-Ջուբեյրը, փոխանցում է Al Jazeera-ն:

Սաուդցի պաշտոնյան որոշումը բացատրել է նրանով, որ երկրի իշխանությունները ցանկանում են մինչև վերջ պարզել ճշմարտությունը և չեն պատրաստվում որևէ բան թաքցնել:

Ավելի վաղ սաուդյան իշխանություններն արդեն հայտարարել էին, որ պատրաստվում են մեղավորներին դատել իրենց երկրի տարածքում՝ հավելելով, որ հրապարակելու են քննության արդյունքները:

 

 

Նույն շարքից