Հասարակություն 

Սպանված լրագրողի վերջին խոսքերը հայտնի են

analitik.am

CNN-ի աղբյուրը տեղեկություններ է փոխանցել լրատվամիջոցին լրագրող Ջամալ խաշոգջիի սպանության պահին արված ձայնագրության մասին, որն ուսումնասիրել է ԿՀՎ-ն:

Ձայնագրության մեջ հստակ լսվում է, թե ինչպես է լրագրողը փորձել պաշտպանվել մի քանի մարդուց, ովքեր հարձակվել են իր վրա:

«Ես չեմ կարողանում շնչել, ես չեմ կարողանում շնչել, ես չեմ կարողանում շնչել»,-հայտարարում է նա:

The Washington Post-ն իր հերթին գրում է, որ սպանության պահին երաժշտություն է միացրած եղել, որպեսզի աղմուկը լսելի չլինի:

Ձայնագրության մեջ նաև լսվում է, թե ինչպես են ներկաները ժամանակ առ ժամանակ զանգահարում ինչ-որ մեկին ու հայտնում, թե ինչ է կատարվում, ինչը վկայում է այն մասին, որ սպանությունը պլանավորած է եղել:

Հիշեցնենք, որ լրագրողի սպանության ետևում ամերիկյան իշխանությունները տեսնում են Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանին:

 

 

Նույն շարքից