Հայաստան Քաղաքականություն 

Հովսեփ Խուրշուդյանն առաջարկում է Զուգահեռ Խորհրդարան կազմավորել

analitik.am

Ընտրարշավը սկսվելուց՝ Ազատություն ռադիոկայանում մի քննարկման ընթացքում արդեն առաջարկել էի արտախորհրդարանական կուսակցություններին լծվել կառուցողական օրինաստեղծ համատեղ աշխատանքի՝ ստեղծվող ԱԺ-ից դուրս և դրան զուգահեռ: Կարծում եմ, եթե ԱԺ-ից դուրս գտնվող քաղաքական ուժերը (իսկ ընտրությունների արդյունքներից արդեն պարզ է, որ դա քաղաքական դաշտի բացարձակ մեծամասնությունն է) իրոք համարում են որ ասելիք/անելիք ունեն Հայաստանի քաղաքական դաշտում, ապա՝ քաղաքացիական հասարակության հետ սերտ համագործակցությամբ, պետք է սկսեն քաղաքական արտադրանք տալ.

1. օրենսդրական նախաձեռնություններ,
2. ժողովրդական դիվանագիտություն,
3. իշխանությունների վերահսկողություն:

Այս ամենի առավել արդյունավետ իրականացումը տեսնում եմ Զուգահեռ Խորհրդարան կազմավորելու միջոցով, որը կդառնա համալիր և համակարգային կառուցողական հակակշիռ գերկենտրոնացված իշխանությանը: Այդտեղ տարբեր քաղաքական ուժեր կքննարկեն (թեև կարող են անգամ չքվեարկել) օրենսդրական նախաձեռնությունները, կհասցնեն դրանք անհրաժեշտ որակի և կփոխանցեն ընտրված խորհրդարանին: Նաև կխմորվեն քաղաքական օրակարգերը և երկրի զարգացման ռազմավարությունները, որոնց արդյունքները ևս կշրջանառվեն, այդ թվում՝ կփոխանցվեն նոր խորհրդարանին: և այս ամենը, անկախ այդ արտադրանքում առկա քննադատության դոզայից՝ բարեկամաբար և սիրով:

Հովսեփ Խուրշուդյան

Նույն շարքից