Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ը հեղաշրջում է պատրաստում Վենեսուելայում. Մադուրո

analitik.am

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը հեղաշրջում է կազմակերպում հանրապետությունում:

Մադուրոն նշել է, որ Սպիտակ տունն այսօր փորձում է վերացնել Վենեսուելայի դեմոկրատական կյանքը, հեղաշրջում իրականացնել դեմոկրատական, ազատ և սահմանադրական իշխանության դեմ, որը գոյություն ունի իր երկրում:

Նախագահը նաև հայտնել է, որ առաջիկայում մամուլի ասուլի է հրավիրելու և մանրամասն հայտնելու պատրաստվելիք դավադրության մասին:

 

Նույն շարքից