Հայաստան Քաղաքականություն 

Նոր խորհրդարանում պատգամավորների թիվը կտրուկ աճելու է. Ով քանի մանդատ է ունենալու

analitik.am

Նախնական հաշվարկներով, Իմ քայլը դաշինքը նոր խորհրդարանում ունենալու է 88 պատգամավոր: Ինչ վերաբերում է մյուս երկու ուժերին, ապա ԲՀԿ-ն ստանալու է 26 մանդատ, իսկ ԼՀԿ-ն՝ 18: Այսպիսով պատգամավորների թիվը կհասնի 132-ի:

Դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Իմ քայլը դաշինքը ստացել է ձայների 70,45 տոկոսը: Սակայն, ըստ պահանջվող կարգի, ընդդիմությունը պետք է կազմի խորհրդարանի առնվազն 1/3-ը, ինչով պայմանավորված էլ ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի մանդատների թիվն ավելացվելու է:

Հիշեցնենք, որ գործող խորհրդարանում պատգամավորների թիվը հասնում է 105-ի:

Նույն շարքից