Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Իմ քայլը դաշինքին կողմ է քվեարկել 884 849 քաղաքացի. ԿԸՀ-ն ամփոփում է տվյալները

analitik.am

ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցել է 2 593 120 քաղաքացի: Այս մասին քիչ առաջ հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ ամփոփելով դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Ընտրություններին մասնակցել է 1 262 164 քաղաքացի՝ 48,67 տոկոսը: Անվավեր է ճանաչվել 4675 քվեաթերթիկ:

Ներկայացնում ենք կուսակցություններին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը.

ՀՀԿ-59 068՝ 4,7 տոկոս

Քաղաքացու որոշում- 8533՝ 0,68 տոկոս

ՀՅԴ-48 822՝ 3,89 տոկոս

Իմ քայլը դաշինք-884 849՝ 70,44 տոկոս

Լուսավոր Հայաստան կուսակցություն-80 049՝ 6,37 տոկոս

Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ-6460` 0,51 տոկոս

Ազգային առաջընթաց-4122՝ 0,33 տոկոս

ՄԵՆՔ դաշինք-25 174՝ 2 տոկոս

ՕԵԿ-12 390՝ 0,99 տոկոս

Սասնա ծռեր-22 868՝ 1,82 տոկոս

ԲՀԿ-103 837՝ 8,27 տոկոս

Նույն շարքից