Բարի օր Հասարակություն 

Արա Բաբլոյանի հայտարարությունը

analitik.am

Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ.

Սիրելի հայրենակիցներ,

սրտանց շնորհավորում եմ բոլորիդ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ: Դեկտեմբերի 10-ը մեզ համար այլևս դարձել է ազատ ապրելու, հայրենի հողը պաշտպանելու և ժողովրդավարական պետություն կառուցելու հաստատակամության ու անկոտրում կամքի խորհրդանիշ: Եվ միաժամանակ դարձել է Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման ու բարձր իրավագիտակցության խորհրդանիշ:

Պետական անկախության մասին հանրաքվեն և Արցախի Մայր օրենքի ընդունումը կանխորոշեցին երկրի հետագա ընթացքն ու զարգացման ուղին:

Որքան դժվարին և մեծ վտանգներով լի ժամանակներում կատարվեց դեկտեմբերի 10-ի վճռորոշ ու գիտակցված ընտրությունը, այնքան էլ դժվարին տարիներ ապրեցինք այն պաշտպանելու և հռչակված արժեքները կյանքի կոչելու համար: Ու այսօր հետադարձ հայացք նետելով Արցախի Հանրապետության ստեղծման ու կայացման պատմությանը` ևս մեկ անգամ արժանին մատուցենք բոլոր նրանց պայծառ հիշատակին, ովքեր իրենց կյանքը նվիրեցին մեր երազած երկիրն ու հասարակարգը կառուցելու սրբազան գործին:

Սիրելի արցախցիներ,

ևս մեկ անգամ շնորհավորելով այս նվիրական տոնի առթիվ` ցանկանում եմ ձեզ նորանոր հաջողություններ պետականաշինության, օրենսդրական դաշտի շարունակական կատարելագործման, ժողովրդավարության ամրապնդման և տնտեսության զարգացման ասպարեզներում:

Մաղթում եմ խաղաղություն, առաջընթաց և բարօրություն:

 

Նույն շարքից