Բարի օր Հասարակություն 

Քոչարյանի հարցի վեջնակետը կարող է դնել միայն բաց ու թափանցիկ դատական գործընթացը. Դավիթ Բաբայան

analitik.am

ՀՀ 2-րդ և ԼՂՀ 1-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցի հետ կապված Analitik.am-ը զրուցել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի հետ:

Բաբայանի խոսքերով, ամեն ինչ պարզ է, և այս հարցի վերաբերյալ որևէ հատուկ մեկնաբանություն չկա. «Իշխանություններն ունեն իրենց դիրքորոշումը, պարոն Քոչարյանի պաշտպաններն էլ իրենցը, և երկուսն էլ հստակ ներկայացրել են իրենց դիրքորոշումը: Հետևաբար պետք է սպասենք դատական գործընթացին: Այս հարցի վեջնակետը կարող է դնել միայն բաց ու թափանցիկ դատական գործընթացը: Ինչպես արդեն նշել են պարոն Քոչարյանի պաշտպանները, պատրաստվում են դիմել ՄԻԵԴ: Գործընթացը բացառապես իրավական ոլորտում է գտնվելու, և վերջնակետը պետք է դրվի հենց այդ ոլորտում»:

Նույն շարքից