Հայաստան Քաղաքականություն 

Մեծամասնությունն այսօրվանից որևէ հիմնավորում չի ունենալու սխալների համար. Էդմոն Մարուքյան

analitik.am

Հեղափոխությունից հետո մենք մաս ենք կազմել կառավարությանը, աջակցել ենք դրան՝ թույլ չտալով, որ տեղի ունենա սաբոտաժ, ետընթաց կամ հակահեղափոխություն, սակայն դա չի նշանակում, որ մենք մեր մտահոգություններով չենք կիսվել, կամ կաշկանդվածություն ունենք հետագայում խոսելու մասով: Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԼՀԿ առաջոնրդ Էդմոն Մարուքյանը՝ խոսելով այն մասին, թե կարող է արդյո՞ք կուսակցությունն ընդդիմություն լինել նոր խորհրդարանում և քննադատել մեծամասնությանը:

Մարուքյանի խոսքերով, 6 ամիսների ընթացքում եղած սխալներն ինչ-որ իմաստով ներելի են, սակայն այսօրվանից սկսված որևէ պատճառաբանում, հիմնավորում ձևավորված մեծամասնությունը չի ունենալու, չկա որևէ խանգարող համակարգ երկիրն առաջ մղելու համար. «ԼՀԿ-ն որպես ընդդիմադիր իր ներդրումն ունենալու է»:

ԼՀԿ նախագահը նաև խոսեց ԵԼՔ-ում տեղի ունեցած քննարկումների մասին՝ հայտարարելով, որ դեռ այն ժամանակ դաշինքի մաս կազմող ուժերի միջև լուրջ քննարկումներ են եղել ամենատարբեր հարցերի շուրջ:

Իր հերթին Մանե Թանդիլյանը նշեց, որ ԼՀԿ-ն արել է ամեն բան, որպեսզի հետհեղափոխական կառավարությունը հաջողի. «Կարծում եմ, որ այսուհետ ոչ միայն չձախողելու առաքելություն ունի կառավարությունը, այլ նաև պետք է հաջողի և շատ արագ տեմպերով զարգացնի պետությունը: ԼՀԿ-ն եթե պետք լինի աջակցելու է, եթե պետք է ընդդիմանալու է հանուն զարգացման»:

Նույն շարքից