Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Բոլորը պետք է հաշվի նստեն ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին ձայն տված քաղաքացիների որոշման հետ. Մարուքյան

analitik.am

Ես հպարտանում եմ այն թիմով, որով Լուսավոր Հայաստանը ձևավորվել է և շարժվում է առաջ, այդ թիմը որևէ ֆունդամենտալ սխալ թույլ չի տվել իր հիմնադրման օրվանից: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ստացած ձայներին, Մարուքյանը նշեց, որ հարգանքով են մոտենում այն քաղաքացիների քվեարկությանը, ովքեր իրենց ձայնը տվել են այդ ուժերին. «Եթե ես իմանամ, որ մեկը փողով է ընտրել, հարգանքով չեմ մոտենա, սակայն, որքանով որ հասկանում եմ, չի եղել նման բան: Հետևաբար կան մարդիկ, ովքեր ունեն սկզբունքային որոշում, որի հետ որևէ քաղաքական ուժ չի կարող հաշվի չնստել»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին կայացած ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն չկարողացան հաղթահարել նվազագույն շեմը:

Նույն շարքից