Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ Կոնգրեսում կարող են լսումներ սկսել Թրամփին անվստահություն հայտնելու վերաբերյալ

analitik.am

ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատների նախաձեռնությամբ հնարավոր է լսումներ հրավիրվեն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին անվստահություն հայտնելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է օրենսդիր Ջերալդ Նադլերը:

Կոնգրեսականի կարծիքով, ԱՄՆ նախագահն իրեն շրջապատել է խաբեբաներով և մաս է կազմում այն մեծ դավադրությանը, որի նպատակն էր 2016 թվականի ընտրություններում հաղթելը:

Հայտնվում է, որ Նադլերն ամենայն հավանականությամբ դառնալու է ներկայացուցիչների պալատի իրավաբանական հանձնաժողովի նախագահ, երբ հաջորդ տարի այդ հանձնաժողովի նախագահությունն անցնի դեմոկրատներին:

Թրամփին անվստահություն հայտնելու համար հիմք կարող է հանդիսանալ այն, որ վերջինիս փաստաբանը գումար է վճարել երկու կնոջ նախագահի հետ սիրային կապերի մասին լռելու համար: Սա դեռ հաստատված փաստ չէ, երբ հաստատվի, անվստահության հարցը կբարձրացվի:

Նույն շարքից