Հասարակություն 

Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն

analitik.am

Դեկտեմբերի 10-ին, ժամը 09:40-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Իծաքար գյուղի «Կատավանք» կոչվող հանդամասին  հարակից անտառում մոլորվել է քաղաքացի Ռ. Չ.-ն. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարներն «Աղսու» կոչվող կամրջի մոտ հայտնաբերել են Ռ. Չ.-ին (1950 թ.) և ուղեկցել դեպի գյուղ:

Նույն շարքից