Հայաստան Քաղաքականություն 

Դուք փակեցիք ձեր իսկ արած Մեծ հեղափոխության հերթական էջը. Արարատ Միրզոյան

analitik.am

Ազատ։ Արժանապատիվ։ Վստահ։ Վճռական։ Հանդարտ։ Տարիների անարդարությունից կուտակված ցասումով։ Տարիներով չարտահայտված սեփական ուժի զգացումով։ Տարիներ շարունակ փափագած հաղթանակի բերկրանքով։ Առանց պաթոսի, բայց պահի պատմականության գիտակցմամբ։

Ահա այսպես, ՀՀ ազատ և արժանապատիվ քաղաքացիներ, դուք երեկ գնացիք ընտրատեղամասեր և ձեր կամքը պարտադրեցիք բոլորին։ Այսպես դուք փակեցիք ձեր իսկ արած Մեծ հեղափոխության հերթական էջը։ Նորից ու նորից հիանում եմ ձեզնով ու խոնարհվում եմ ձեր առաջ։

Առանձնահատուկ երախտագիտություն եմ ուզում հայտնել Շենգավիթ և Մալաթիա - Սեբաստիա համայնքների 25․500 բնակիչներին, ովքեր իրենց վստահության քվեն տվեցին նաև անձամբ ինձ։ Ամեն վայրկյան գիտակցելու եմ ամեն քվեի պարտավորեցնող ծանրությունը։

Մեծ շնորհակալություն եմ հայտնում նաև այն տղաներին ու աղջիկներին, ովքեր այս օրերին անձրևին ու ցրտին իմ նամակները հասցրեցին ընտրողներին։ Ամեն ինչ անելու եմ, որ արդարության և ճշմարտության գործին ծառայած լինելու ձեր գիտակցումը երբեք չլքի ձեզ ու դուք երբեք չփոշմանեք ինձ օգնած լինելու համար։

Կեցցե ՄԵՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ, որը մենք մեր ձեռքերով ենք կառուցելու, հաստատ կառուցելու ենք, անպայման կառուցելու ենք։

 

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյան

Նույն շարքից