Միջազգային Քաղաքականություն 

Արաբական երկրները դաշինք են ստեղծում Իրանի դեմ

analitik.am

Պարսից ծոցի արաբական երկրները բանակցություններ են վարում ԱՄՆ-ի հետ դաշինք ստեղծելու համար՝ արտաքին ագրեսիայից պաշտպանվելու նպատակով: Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ Ջուբեյրը, փոխանցում է Asia Times-ը:

Սաուդցի պաշտոնյայի խոսքերով, նշյալ երկրների միջև նոր պայմանագիրը կրելու է «Մերձավորարևլյան ռազմավարական դաշինք» (MESA) անվանումը: Դաշինքի մեջ լինելու են նաև Եգիպտոսն ու Հորդանանը:

Արաբական երկրների գլխավոր հակառակորդ համարվում է Իրանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին Սաուդյան Արաբիան Իրանին մեղադրել էր ուղիղ ռազմական ագրեսիայի մեջ:

 

Նույն շարքից