Քաղաքականություն 

Մենք չենք ձգտում դեպի ՆԱՏՕ․ Նիկոլ Փաշինյան

analitik.am

Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և չի ձգտում դեպի ՆԱՏՕ, բայց շարունակելու է պահպանել հարաբերությունները դաշինքի հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով դեկտեմբերի 10-ին օտարերկրյա լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

«Մենք հարաբերություններ ունենք ՆԱՏՕ-ի հետ, դրանք կապված են խաղաղապահ առաքելությունների հետ, այդ թվում՝ Կոսովոյում, Աֆղանստանում, և մենք շարունակելու ենք այդ համագործակցությունը, բայց մենք չենք ձգտում դեպի ՆԱՏՕ»,- ասել է Փաշինյանը՝ ընդգծելով ՀԱՊԿ անդամ լինելու փաստը։

Փաշինյանը նշել է նաև, որ Հայաստանը պահպանում է գործընկերային հարաբերությունները և՛ Ռուսաստանի, և՛ ԵՄ-ի հետ, բայց չի լինելու որևէ մեկի ազդեցության տակ․ «Մենք գործընկերներ ենք և՛ ՌԴ-ի, և՛ ԵՄ-ի հետ, և չենք գտնվում որևէ մեկի ազդեցության տակ»,-ավելացրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։

Նույն շարքից