Հայաստան Քաղաքականություն 

Փաշինյանի թիմում որոշ թեկնածուների հարաբերությունները գրեթե թշնամական են դարձել. «Իրատես»

analitik.am

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «Իմ քայլը» դաշինքում միմյանց նկատմամբ անհանդուրժողականությունը, մանավանդ ռեյտինգային թեկնածուների միջև, ընտրություններից հետո ավելի է խորացել. «Միմյանցից ձայն խլելու արդյունքում պատգամավոր դառնալու շանս ունեցողների և չունեցողների հարաբերությունները գրեթե թշնամական են դարձել, սա կարող է սպառնալ ոչ միայն ՔՊ կուսակցությանն ընդհանրապես, այլև «Իմ քայլի» պառլամենտական ֆրակցիային՝ մասնավորապես։

Թեկնածուներից շատերը, մանավանդ լծակ ունեցողները, պաշտոններ զբաղեցնողներն անխնա կիրառել են վարչական լծակները և շատերը, կառավարության գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանի նման, չեն պատրաստվում լռել։ Սպասում ենք՝ վերջնական ցուցակին, թե անվանական ովքեր են մտնելու պառլամենտ, հետո կերևա անելիքներս»,- ասաց սակավ ձայներ ստացած «Իմ քայլի» ռեյտինգայինով առաջադրված մեր զրուցակիցը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից