Գլխավոր Քաղաքականություն 

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական կապեր հաստատել. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, սակայն առանց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նախապայմանների: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշել է, որ Երևանը պատրաստ է ուղիղ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ հույս հայտնելով, որ Անկարան ևս առանց նախապայմանների կգնա այդ քայլին:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը միևնույն ժամանակ հիշեցրել է, որ Թուրքիան Հայաստանի հետ իր հարաբերությունները կապում է երրորդ երկրով՝ Ադրբեջանով:

 

Նույն շարքից