Գլխավոր Քաղաքականություն 

ԱՄՆ-ը պատրաստ է աշխատել ՀՀ նոր խորհրդարանի հետ. Պետդեպ

analitik.am

ԱՄՆ-ը շնորհավորում է Հայաստանի ժողովրդին խորհրդարանական ընտրությունների անցկացման առիթով և ողջունում է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի եզրակացությունն այն մասին, որ քաղաքացիների կամարտահայտումը եղել է ազատ և թափանցիկ: Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Փալլադինոյի հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշված է, թե ԱՄՆ-ը համաձայն է ԵԱՀԿ-ի նախնական գնահատականների հետ, որ ընտրական գործընթացը վայելել է հասարակության վստահությունը և կայացել է հիմնարար ազատության պահպանմամբ:

Հայտարարության մեջ ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել աշխատել Հայաստանի նոր խորհրդարանի և կառավարության հետ՝ նպատակ ունենալով խորացնել գործընկերությունն ու փոխհամագործակցություն՝ թիրախում ունենալով  օրենքի գերակայության ու դեմոկրատական ինստիտուտների ամրապնդումը, կոռուպցիայի դեմ պայքարը, առևտրի և ներդրումների զարգացումը, տարածաշրջանային և գլոբալ անվտանգության պահպանումը:

 

Նույն շարքից