Գլխավոր Քաղաքականություն 

ԵՄ-ն ճանաչում է Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները

analitik.am

Եվրամիությունը ճանաչում է Հայաստանում կայացած արտահերթ ընտրությունների արդյունքները և պատրաստ է համագործակցել նոր խորհրդարանի հետ: Այս մասին ասված է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության տարածած հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ ընտրությունները կայացել են հիմնարար ազատությունների պահպանմամբ, ստացել են հասարակության լայն վստահությունը, ինչն անհրաժեշտ է հետագա ընտրական բարեփոխումների համար: Ասված է նաև, որ ԵՄ-ն աջակցում է Հայաստանի հետագա ժողովրդավարացումը և մոդերնիզացիան:

Եվրամիությունը Հայաստանի նոր խորհրդարանի, ինչպես նաև արդյունքում ձևավորված կառավարության հետ համագործակցելու հույս ունի, ինչը թույլ կտա ամրապնդել  քաղաքական ու տնտեսական հարաբերությունները՝ հիմնված Հայաստանի և ԵՄ-ի միջև խորը և համապարփակ համագործակցության մասին համաձայնագրի վրա:

Նույն շարքից