Հայաստան Քաղաքականություն Ֆեյսբուք 

Սա մեծ պատիվ և պատասխանատվություն է ինձ համար. Տիգրան Ավինյան

analitik.am

Հայաստանի Հանրապետության ազատ և արժանապատիվ քաղաքացիներ:
Շնորհավորում եմ այս մեծ հաղթանակի կապակցությամբ: Սա հիրավի պատմական իրադարձություն է, որը միասին կերտեցինք: Այսօրվանից էլ ավելի մեծ խանդավառությամբ ու եռանդով պետք է լծվենք մեր երազանքների Հայաստանի կառուցմանը: Եվ այս գործում կարևոր է յուրաքանչյուրիս ներդրումը:

Հ. Գ. Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել այն 143 14 աջափնյակցիներին, արաբկիրցիներին ու դավթաշենցիներին, որոնք իրենց վստահության քվեն տվել են ինձ: Սա մեծ պատիվ և պատասխանատվություն է ինձ համար:

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյան

Նույն շարքից